Հզոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. Կա 10 զոհ և 15 վիրավոր (թարմացված)

Հզոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. Կա 10 զոհ և 15 վիրավոր (թարմացված)

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, հայտնում է NTV հեռուստաալիքը իրադարձությունների վայրից: Քաղաքի իշխանությունները հայտնել են 10 զոհի և 15 վիրավորի մասին:Ըստ տեղի ԶԼՄ-ների, տուժածների թվում կան նաև զբոսաշրջիկներ Գերմանիայից:

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն, նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան:

Պայթյունից հետո զբոսաշրջիկները չեղարկում են ամրագրումներն ու հեռանում Ստամբուլից:

Սուլթանահմեդի Տուրօպերատորների միության նախագահ Յաշար Յավուզը հայտարարել է, որ պայթյունը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությանը:

«Այս շրջանում մոտ 7000 հյուրանոց կա: Ստամբուլ եկած զբոսաշրջիկները, կիսատ թողնելով ուղևորությունները, սկսել են հեռանալ: Արդեն սկսել են հետադարձի տոմսեր գնել: Այս պայթյունի պատճառով 2016 թվականը զբոսաշրջության տեսակետից կարելի է ավարտված համարել: Արդեն սկսվել են ամրագրումների չեղարկումները»,- տեղեկացրել է Յավուզը:

Սուլթանահմեդ թաղամասը հարուստ է տեսարժան վայրերով, այստեղ են գտնվում նաև Այա Սոֆիան, Երկնագույն մզկիթը և ձիարշավը:

Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու:

Հայտնի է, որ կան զոհեր և վիրավորներ: Հստակ թիվը դեռ հայտնի չէ, սակայն, ըստ որոշ տվյալների, տուժել են 2-ը, այդ թվում վիրավորվել է ահաբեկիչներից մեկը, հայտնել է Ինտերֆաքսը:

Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի պատմական թաղամասը: Պատահարի վայրում են գտնվում ոստիկանները բուժանձնակազմն ու հրշեջները:

Ըստ Ermenihaber -ի, փոխվարչապետ Նուման Քուրթուլուշի կարգադրությամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) ժամանակավորապես արգելել է պայթյունի վերաբերյալ լուրերի հրապարակումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---