Իրանն արդեն հունվարի երկրորդ կեսին կարող է ստանալ $30 մլրդ սառեցված ակտիվները

Իրանն արդեն հունվարի երկրորդ կեսին կարող է ստանալ $30 մլրդ սառեցված ակտիվները

PanARMENIAN.Net - Իրանն արդեն հունվարի երկրորդ կեսին կարող է ստանալ $30 մլրդ ակտիվները, որոնք ավելի վաղ սառեցվել էին Արևմուտքի կողմից պատժամիջոցների հետևանքով, հայտնում է «Ինտերֆաքսը» Իրանի ԿԲ նախագահ Վալիուլլա Սայֆի վրա հղումով:

«Իրանի կենտրոնական բանկը սկսել է պատրաստվել ընդհանուր առմամբ $30 միլիարդի հասնող ակտիվների երկար սպասված ապասառեցմանը, որոնք պատկանում են Իրանին, սակայն դրանց վրա արգելանք էր դրվել արտասահմանյան բանկերում պատժամիջոցների հետևանքով»,-ասել է նա Պրեսս-ՏՎ հեռուստաալիքին:

Ըստ նրա, ակտիվների ապասառեցումը և արգելափակված բանկային կանալների բացումը դրական նորություն կլինի Իրանի համար և կարող է դրական ազդել երկրի տնտեսության վրա, հայտնում է «Վեդոմոստին»:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---