Ֆինլանդիայի ոստիկանությունն Ամանորին սեռական ոտնձգությունների 7 դեպք է հետաքննում

Ֆինլանդիայի ոստիկանությունն Ամանորին սեռական ոտնձգությունների 7 դեպք է հետաքննում

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի ոստիկանությունն Ամանորին Հելսինկիում սեռական ոտնձգությունների 7 դեպք է հետաքննում: Խոսքը «սեռական ոտնձգությունների և սեռական բնույթի գործողությունների հարկադիր կատարման» մասին է: Ավելի վաղ հայտարարվել էր միայն այդպիսի 3 դեպքի մասին:

Հելսինկիի ոստիկանության պետ Լասսե Աապիոն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է պարզել, թե քանի այդպիսի դեպք է եղել Նոր տարվա օրերին: Ոստիկանության տվյալներն ու միջոցառումները դիտարկող պահնորդական ընկերության տվյալները տարբեր են: Ոստիկանությունը պնդում է, որ այդպիսի դեպքերը բազմաթիվ են եղել, ընկերությունը, հակառակը, չի հաստատում դա:

Նախորդ շաբաթ ՆԳՆ ղեկավար Պետտեի Օրփոն հայտնեց, որ փախստականները Ամանորի տոնակատարության ընթացքում հանցավոր գործողություններ էին ծրագրել` Քյոլնում տեղի ունեցածների նմանությամբ: Բացի այդ, ոստիկանությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ նման սպառնալիք իրոք եղել է:

Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Ըստ վերջին տվյալների, ոստիկանությունն արդեն մոտ 400 դիմում է ստացել սեռական ոտնձգություններից և կողոպուտից տուժած կանանցից: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ:

Իրաքցի ապաստան հայցողները Ֆինլանդիայի տարբեր շրջաններից հավաքվել էին Հելսինկիում` Ամանորը նշելու: Երկաթուղային կայարանում և կայարանի թունելում տեղի ժամանակով 23:00-ին մինչև 1 հազար իրաքցի փախստական էր հավաքվել: Ոստիկանությունը ստիպել է շատերին հեռանալ այդ վայրից, շատերը բերման են ենթարկվել»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ միգրացիոն ծառայության, 2015-ին Ֆինլանդիա է ժամանել մոտ 32,5 հազար փախստական, հինականում Իրաքից: 2014-ին ապաստան հայցողները միայն 4 հազար էին: Մեծ մասը երկիր է մուտք գործել շվեդա-ֆինական սահմանով, որոշ մասը` լաստանավերով ժամանել է Գերմանիայից, մյուս մասը` ՌԴ սահմանով Լապլանդիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---