«Մատյան ողբերգության», «Փոքրիկ իշխանը», «Գիտելիքների հանրագիտարան». 2015-ին ամենաշատ վաճառված գրքերը

«Մատյան ողբերգության», «Փոքրիկ իշխանը», «Գիտելիքների հանրագիտարան».  2015-ին ամենաշատ վաճառված գրքերը

PanARMENIAN.Net - Հայաստանյան գրախանութներում 2015-ի ընթացքում ավելի շատ գիրք է վաճառվել, քան 2014-ին: Այս մասին ասել է Հայաստանի գիրք տարածողների ասոցիացիայի նախագահ, «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Նա այդ փաստը պայմանավորել է մի քանի հանգամանքով՝ նախ մեծացել է հետաքրքրությունը գրքի հանդեպ, տպագրվող գրքերն ավելի բարձրորակ են, նաև գովազդն է մեծապես նպաստել, գրում է Panorama.am-ը:

Վարդանյանի խոսքով, 2015-ի ընթացքում ամենաշատ վաճառված գրքերից են՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», «Գիտելիքների հանրագիտարան» (հոկտեմբերից մինչև տարեվերջ վաճառվել է 530 օրինակ), «Հարյուր փաստ» շարքի «Աշխարհի հրաշալիքները» և «Տիեզերք», Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---