Բավարացի քաղաքական գործիչը միգրանտներով ավտոբուսն ուղարկել է Մերկելի մոտ15 հունվարի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Բավարիայի Լանդսհուտ շրջանի ղեկավար Պետեր Դրայերը, որը դժգոհ է Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից փախստականների հարցում, սիրիացի միգրանտներով ավտոբուսն ուղարկել է Բեռլին` կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակ: Սակայն արդյունքում մայրաքաղաքում նրանց բնակության համար նա ստիպված է եղել վճարել սեփական գրպանից: Ըստ Դրայերի, նա ուզում էր հասկացնել, որ հարկավոր է փոխել փախստականների հարցում Գերմանիայի քաղաքականությունը: Ավտոբուսը Բեռլին է ժամանել հունվարի 14-ի երեկոյան: Ըստ Լանդսհուտի տեղական խորհրդի, բոլոր միգրանտները կամովին են ավտոբուս նստել: Դրայերը հայտնել է, որ իրազեկել է իր պլանների մասին Մերկելին դեռ հոկտեմբերին: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ փախստականների տեղավորման համար երկրում պատասխանատու են պետությունն ու տեղական իշխանությունները, որոնց դաշնային կառավարությունը լիարժեք աջակցություն է ցուցաբերում: «Բեռլինը համաձայն է եղել փախստականներին կացարան տրամադրել մեկ գիշերով»,-ասել է նա: Սակայն, 1,5 ժամ սպասելով Մերկելի գրասենյակի մոտ, ավտոբոսը մեկնել է: Դրայերը հայտնել է Die Welt-ին, որ իրեն չեն գոհացրել փախստականների գիշերակացի առաջարկվող պայմանները, ուստի նա որոշել է սեփական գրպանից վճարել հյուրանոցում նրանց համար: «Տեսնենք, հետո ինչ կլինի»,-ասել է նա: Մինչդեռ ավտոբուսում ներկա լրագրողները հայտնել են, որ այնտեղ եղած ներգաղթյալներից ոչ բոլորն են իմացել, որ ակցիան քաղաքական բնույթ է կրում և ոմանք քննադատել են բավարացի քաղաքական գործչին: Ավտոբուսում եղած ներգաղթյալները ստացել են փախստականի կարգավիճակ և կարող են ազատ ապրել Գերմանիայի ցանկացած շրջանում: Ըստ Լանդսհուտի ղեկավարության, նրանց համար դժվար է կացարան գտնել մոտակայքում: Պետեր Դրայերը մեքենայով հետևել է ավտոբուսին և նույնպես ժամանել Բեռլին: «Փախստականների հոսքի վերջը չի երևում: Կյանքի համար պիտանի կացարան տրամադրելու երկրի հնարավորությունները սպառվում են, ես չեմ տեսնում, որ ներգաղթյալների համար նոր բնակելի տարածքներ կառուցեն»,-ասել է նա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մերկելը Դրայերի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հասկանում է նրա մտահոգությունը` նշելով, որ հարկավոր էր ավտոբուսի ժամանման մասին մեկ օր առաջ զգուշացնել: Բոլոր այն ներգաղթյալները, որոնք կցանկանան վերադառնալ Բավարիա, կստանան այդպիսի հնարավորություն: Լանդսհուտի վարչակազմին հարկավոր է կացարան գտնել 2100 փախստականի համար, որոնց թվաքանակը շարունակում է աճել: Ընդհանուր առմամբ այդ շրջանի բնակիչների քանակը մոտ 152 հազար է: 2015-ին Գերմանիան ընդունել է 1,1 մլն փախստական: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |