Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտում է» Արգենտինայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումը18 դեկտեմբերի 2006 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործոց նախարարութունը հայտարարություն է տարածել, որը «դատապարտում է» Արգենտինայի Սենատի կողմից Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատի որոշման հաստատումը` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հայտարարելն ու այդ օրը ոչ աշխատանքային օր հայտարարելը: Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան «ցավում է այդ որոշման առիթով, որը հանդիսանում է քաղաքական նպատակների համար պատմությունը կեխծելու եւս մեկ օրինակ, եւ մերժում է այն»:Պաշտոնական Անկարան առաջ եւս իր «անհանգստությունն էր» արտահայտում Արգենտինայի այդ քայլերի առիթով, եւ այդ կապակցությամբ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը այդ երկրի նախագահ Նեստոր Կրիչներին նամակ-բողոք է հղել: Նրանում ասվում է, որ «նման որոշումները վնասում են երկրների միջեւ երկկողմանի հարաբերություններին, եւ արգենտինյան ժողովրդի մոտ Թուրքիայի մասին սխալ կարծիք կազմելով, ժողովուրդների միջեւ չարիք եւ ատելություն են սերմանում»: Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան հուսով է, որ նախագահ Նեստոր Կրիչները չի հաստատի Արգենտինայի Սենատի որոշումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |