Ահաբեկչություն Բուրկինա Ֆասոյում. Կան զոհեր, ավելի քան 60 պատանդ ազատ է արձակվել

Ահաբեկչություն Բուրկինա Ֆասոյում. Կան զոհեր, ավելի քան 60 պատանդ ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին անհայտ անձինք հարձակումներ են իրագործել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում: Սկզբից ահաբեկիչները հարձակվել են սրճարանի վրա, հետո պատանդ վերցրել Splendid հյուրանոցի այցելուներին, որտեղ հաճախ են կանգ առնում նաև ՄԱԿ աշխատակիցները:

Ըստ որոշ տեղեկությունների, հարձակմանը զոհ է գնացել առնվազն 20 մարդ, ևս 15-ը` տուժել է:

Երկրի անվտանգության ուժերը գրոհել են հյուրանոցը: Առնվազն 63 պատանդ ազատ է արձակվել, որից 33-ը վիրավոր է, հայտնել է »Ֆրանս Պրես» գործակալությունը երկրի կապի նախարարի վրա հղումով:

«Կան զոհեր, սակայն ստույգ տվյալներ չկան: Գրոհը շարունակվում է, Բուրկինա Ֆասոյի իրավապահներին աջակցում են ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակիցները»,-ասել է նախարարը:

ՌԴ պատվավոր հյուպատոս Աննա Ռաչինան ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է, որ սրճարանում զոհվել է 6 մարդ, այդ թվում օտարերկրացիներ:

Ըստ SITE-ի, հարձակումն իրականացրել է «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որը 2015-ի նոյեմբերին հյուրանոց էր գրավել Մալիում: Խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:

Մալիի մայրաքաղաքում Բամակոյում գտվող Radisson հյուրանոցը, որտեղ 170 մարդ կար, նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ին գրոհել է 2 ահաբեկիչ: Գնդակահարելով պահնորդական ծառայության աշխատակցին` նրանք բարձրացել են վերև: Դրանից հետո ոմանց, այդ թվում Air France-ի անձնակազմին և ԱՄՆ 6 անդամներին հաջողվել է դուրս գալ հյուրանոցից:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում նաև Չինաստանի քաղաքացիներ և մեկ ամերիկացի: Ահաբեկիչները ոչնչացվել են: Տարբեր տվյալներով, հարձակվողները 2-5 հոգի էին: Ավելի ուշ Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---