Մոլորակի ամենաչքավոր բնակչությունը 2010-ից ի վեր աղքատացել է ավելի քան տրիլիոն դոլարով

Մոլորակի ամենաչքավոր բնակչությունը 2010-ից ի վեր աղքատացել է ավելի քան տրիլիոն դոլարով

PanARMENIAN.Net - Մոլորակի 3,6 մլրդ կազմող ամենաչքավոր բնակչության ընդհանուր կարողությունը 2010-ից ի վեր նվազել է ավելի քան տրիլիոն դոլարով, ասվում է Oxfam ոչ առևտրային կազմակերպության զեկույցում: Այդ կազմակերպությունը պայքարում է աղքատության դեմ:

Ճիշտ այնքան գումար, որքան ունի մարդկության ամենաչքավոր մասն ընդհանուր առմամբ, ունեն նաև աշխարհի մեծահարուստները` 62 մարդ, որոնց ընդհանուր կարողությունը նույն ժամանակահատվածում աճել է 1,76 տրիլիոն դոլարով: 5 տարի առաջ աղքատ բնակչության ընդհանուր կարողությանը համարժեք գումար ուներ 388 մեծահարուստ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աղքատների և հարուստների կարողության միջև աճող տարբերությունը կազմակերպությունը համարում է հարկային արտոնությունները, որոնք հասանելի են բնակչության առավել ապահովված խավին, աշխատավարձերի նվազագույն և առավելագույն շեմերի միջև աճող տարբերությունը և բանվորների ֆինանսական պարգևատրման կրճատումը:

Oxfam-ը 17 կազմակերպությունների միջազգային միավորում է, որոնք գործում են աշխարհի 90 երկրում: Միավորման նպատակը աղքատության խնդիրների լուծումն է և դրա հետ կապված անարդարությունների հաղթահարումը ողջ աշխարհում: Oxfam-ի բոլոր ծրագրերի վերջնանպատակը մարդկանց հնարավորություն տալն է` իրացնել սեփական իրավունքներն ու հնարավորությունները, անձնապես ղեկավարել սեփական կյանքը, ստանալ աշխատանքի դիմաց արժանավայել վարձատրություն:

Oxfam-ը հիմնադրվել է 1942թ. բրիտանական Օքսֆորդ քաղաքում` որպես Սովյալներին օգնության օքսֆորդյան կոմիտե (Oxford Committee for Famine Relief): Հիմնադիրներն են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, հասարակական ակտիվիստները և քվակերները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---