Իրան-Հայաստան գազամուղը կգործարկվի 2007 թվականի մարտին

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազամուղի գործարկման ժամկետը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի գործարկումը նախատեսվում էր դեկտեմբերի 26-ին: «Փաստորեն գազամուղը պատրաստ է, սակայն փորձարկման աշխատանքներ դեռ չեն կատարվել: Իրանական կողմը մտադիր է դա անել ամենասեղմ ժամկետներում, եւ արդեն մինչեւ իրանական ամանորյա տոները` 2007 թվականի մարտին գազատարը շահագործման կհանձնվի»,-ասել է Օսկանյանը:



Նա նշել է նաեւ, որ գազամուղի հայկական հատվածի շահագործման հարցը քննարկման փուլում է: Նրա խոսքերով, ամենատրամաբանականը կլիներ գազամուղի հայկական հատվածի շահագործումը հանձնել «ՀայՌուսԳազարդին»: «Իրանը շահագրգռված է մասնակցել բոլոր ծրագրերին, որոնք վերաբերում են գազաֆիկացման ոլորտին, եւ բանակցությունների միջոցով կգտնվի այս հարցի ընդունելի լուծումը»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---