ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Փակ է Բավրայի անցակետը

ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Փակ է  Բավրայի անցակետը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Շիրակի մարզում Բավրայի անցակետը:

Դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի քաղաքներում, Կոտայքի մարզում ձյուն է տեղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ ձյուն և բուք:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---