Բենզինի 1 լիտրի արժեքն ԱՄՆ-ում նվազել է մինչև 12 ցենտ

Բենզինի 1 լիտրի արժեքն ԱՄՆ-ում նվազել է մինչև 12 ցենտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միչիգան նահանգի քաղաքներից մեկում 1 լիտր բենզինի արժեքը նվազել է մինչև 12 ցենտ: Փորձագետները դա բացատրել են ոչ միայն նավթի սակագների նվազմամբ, այլ նաև լցակայանների միջև գնային պատերազմով, հայտնում է ՌԲԿ-ն:

Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, բենզինի մեկ գալոնի` մոտ 3,8 լ, արժեքը Միչիգանի Հոութոն քաղաքում նվազել է մինչև 47 ցենտ, ինչը ռեկորդ է ԱՄՆ համար վերջին 10 տարվա կտրվածքով:

Ինչպես պարզաբանել է GasBuddy.com-ի ներկայացուցիչ Պատրիկ դը Հաանը, որը հետևում է բենզինի գներին ԱՄՆ-ում, հունվարի 17-ին Հոութոնի Beacon Bridge Market բենզալցակայանը մեկ գալոն բենզինը 82 ցենտով էժան է վաճառել, քան Վիրգինիա նահանագի լցակայանները, որտեղ մինչ այդ բենզինն ամենաէժանն էր Ամերիկայում:

Հունվարի 18-ին GasBuddy-ին արձանագրեց, որ գինը Beacon Bridge Market-ում կրկն դարձավ $1,40 մեկ գալոնի համար:

Ըստ Դե Հանի, դա տեղի բենզալցակայանների միջև գնային պատերազմի հետևանք է: Ըստ նրա, դիտարկման արդյունքները վկայում են, որ Հոութոնից բացի երկրի ոչ մի տարածաշրջան այդպես չի արձագանքել նավթի գների անկմանը:

Այժմ բենզինի 1 գալոնի արժեքը միջինը $1,89 է, ինչը 17 ցենտով պակաս է 2015-ի ցուցանիշից:

Դե Հաանը հիշեցրել է, որ 2008-ին, երբ նավթի գները բարձր էին, երկրում մեկ գալոնի արժեքը կազմում էր մոտ $4,12, իսկ որոշ բենզալցակայաններում` $6 մեկ գալոնի համար:

Հոութոն քաղաքն ըստ 2010 թ. տվյալների ունի 7,7 հազար բնակչություն:

Համաշխարհային բանկերը նվազեցրել են նավթի գնի վերաբերյալ իրենց կանխատեսումները 2016-ի համար: Barclays-ը Brent-ի և WTI-ի համար ակնկալում է $37: Ավելի վաղ բանկը ենթադրում էր, որ 2016-ին Brent-ի միջին արժեքը կկազմի $60, WTI-ը` $56 մեկ բարելի համար, հայտնում է slon.ru-ն:

Ըստ Standard Chartered բանկի վերլուծաբանների, նավթի գները կարող են նվազել մինչև $10 դոլար 1 բարելի դիմաց: Morgan Stanley-ը կանխատեսում է, որ Brent-ի 1 բարելի գինը կարող է նվազել մինչև $20:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---