Գերմանիան նշել է Թեհրանի առանցքային դերը Մերձավոր Արևելքում

Գերմանիան նշել է Թեհրանի առանցքային դերը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Գերմանիան Իրանի մասնակցությունն անհրաժեշտ է համարում Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման համար: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հայտնում է Reuters-ը:

«Սկզբի համար շատ օգտակար կլիներ, եթե երկու կողմերը սկսեին վերահսկել իրավիճակն ու բանակցությունների սեղանի շուրջ նստեին»,-ասել է գերմանացի նախարարն` անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առճակատմանը: Նա նաև նշել է, որ երկու երկրների փոխադարձ մեղադրանքները մոտ ապագայում հազիվ թե չեղարկվեն, և նշել է Թեհրանի առանցքային դերը տարածաշրջանում:

Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:

Հունվարի 4-ին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Սուդանը, Բահրեյնը, ՄԱԷ իշխանությունները որոշել են նվազեցնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է Սանայում Իրանի դեսպանատան ռմբակոծության համար, որի արդյունքում անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---