ԻՊ-ն հաստատել է դահիճ Ջիհադի Ջոնի մահը

ԻՊ-ն հաստատել է դահիճ Ջիհադի Ջոնի մահը

PanARMENIAN.Net - Ահաբեկչկան «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր դահիճներից մեկը` Մուհամմեդ Էմվազին, որն առավել հայտնի է որպես Ջիհադի Ջոն, սպանվել է: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` SITE Intelligence Group կազմակերպության վրա հղումով, որը զբաղվում է իսլամիստների հետ կապված ԶԼՄ-ների դիտարկումով:

Այն մասին, որ Ջիհադի Ջոնը սպանվել է ավիահարվածի հետևանքով, ավելի վաղ հայտնել էր Պենտագոնի քարտուղար Փիթեր Քուկը: 2015-ի նոյեմբերի կեսին ԱՄՆ ավիացիան հարվածներ է հասցրել այն վայրերին, որտեղ ենթադրաբար գտնվում էր ահաբեկիչը: Ավիահարվածը հասցվել է ԻՊ «մայրաքաղաք» համարվող Ռաքքային այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է թիրախը: Ասվում էր, որ ամերիկացիներն 90 տոկոսով վստահ են, որ Էմվազին ոչնչացվել է:

Մուհամմադ Էմվազին, հայտնի որպես «Ջիհադի Ջոն», քուվեյթական ծագումով բրիտանացի է, որը հայտնի դարձավ գերված եվրոպացիների խոշտանգումներից և սպանություններից հետո: Մասնավորապես, նա սպանել է լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին և Սթիվեն Սոթլոֆին, բրիտանացի հումանիտար աշխատակից Դևիդ Հեյնսին, բրիտանացի տաքսու վարորդ Ալան Հեննինգին և ամերիկացի Փիթեր Կասսիգին:

«Ջիհադի Ջոնը» ԻՊ անգլալեզու 4 դահիճներից մեկն է, որոնց տեսագրություններում լսելի բրիտանական շեշտադրման համար «Beatles» են անվանում: Էմվազին ծնվել է Քուվեյթում, սակայն 6 տարեկանից ծնողների հետ բնակվում էր Լոնդոնում: Անգլիայում ահաբեկիչն ավարտել է Վեսթմինսթերի համալսարանն ու աշխատել է որպես ծրագրավորող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---