US News & World Report-ը մեղադրում է Թուրքիային Իրաքի թուրքմեններին զենք մատակարարելու համար

PanARMENIAN.Net - US News & World Report հանդեսը մեղադրում է Թուրքիային Իրաքի հյուսիսում` Քիրքուկում թուրքմեններին ֆինանսավորելու եւ նրանց զենք մատակարարելու համար: «Թուրքիան, որ վախենում է անկախ Քրդստանից, զենք եւ դրամ է մատակարարում Քիրքուկի շիա թուրքմեններին, որոնք չեն խոչընդոտում քրդական զինված ուժերի դեմ պայքարող «Մահդիի բանակի» միլիցիոներների մուտքը Քիրքուկ»,-գրում է պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրի: Ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Բենջամին Միքսոնի խոսքերով, ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի առավել մեծ լարվածության: US News & World Report-ը հիշեցնում է, որ Սադդամ Հուսեյնի իշխանության օրոք, էթնիկ արաբները վերադարձան Քիրքուկ, իսկ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը մտան Իրաք, հազարավոր քրդեր լքեցին տարածաշրջանը, հաղորդում է «Հյուրիեթը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---