Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հավանական է համարում նոր ահաբեկչությունները Թուրքիայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հավանական է համարում նոր ահաբեկչությունները Թուրքիայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հավանական է համարում նոր ահաբեկչությունները Թուրքիայում, այդ թվում ուղղված «արևմտյան շահերի» ու զբոսաշրջիկների դեմ:

«Թեև Թուրքիայի իշխանությունները ոչ վաղ անցյալում հաջողությամբ կասեցնում էին հավանական հարձակումները, սակայն ահաբեկչությունների վտանգը մեծ է: Ահաբեկչական խմբավորումները, ներառյալ քրդական խմբերը, ԻՊ-ն և ծայրահեղ ձախակողմյան կազմակերպությունները, շարունակում են գրոհներ պլանավորել ու իրագործել: Ուստի նոր ահաբեկչությունները հավանական են»,-ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ «հավանաբար, հարձակումների մեծ մասը նախկինի պես ուղղված է լինելու թուրքական պետության դեմ: Սակայն, մի մասը կարող է ուղղվել նաև «արևմտյան շահերի» ու զբոսաշրջիկների դեմ»,-նշել է ԱԳՆ-ն:

ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել, հետևել ԶԼՄ-ների հաղորդագրություններին և ԱԳՆ հետագա խորհուրդներին: Հայտարարության մեջ ասվում է, որ «ահաբեկչական գործողությունները կարող են անկանոն լինել և կատարվել այն վայրերում, որոնք այցելում են զբոսաշրջիկները»:

Առաջարկվում է ձեռնպահ մնալ Թուրքիայի այն շրջաններ ուղևորություններից, որոնք 10 կմ և ավելի մոտ են Սիրիայի սահմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տարեսկզբից Թուրքիայում արդեն մի քանի ահաբեկչական գործողություն է կատարվել: Ստամբուլի կենտրոնում հզոր պայթյունի հետևանքով 10 օտարերկրացի զոհվեց, ևս 15-ը` վիրավորվեց: Չեն դադարում նաև բախումները քուրդ զինյալների հետ

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---