Հարավային Կովկասն անկայունության եւ մեծ տերությունների մրցակցության գոտի է21 դեկտեմբերի 2006 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասն այսօր անկայունության եւ մեծ տերությունների մրցակցության գոտի է, ինչի պատճառով Հայաստանը մեծ դժվարություններ է ունենում: Այդ մասին «Նովոե Ռուսկոե Սլովո» նյու-յորքյան թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները լրջորեն արտացոլվում են Հայաստանի տնտեսական իրադրութան վրա, մասնավորապես, Ռուսաստանից եւ այլ երկրներից Վրաստանի տարածքով եկող բեռնահոսանքների վրա: «Կամ Արեւմոտքի եւ Իրանի միջեւ ծագած լարվածությունը: Դա ոչ միայն ավելի է ապակայունացնում տարածաշրջանի իրավիճակը, այլեւ Հայաստանին դա սպառնում է իրանական գազի մատակարարման խամգարմամբ: Ցավոք սրտի, լուրջ առաջխաղացումներ չկան նաեւ Ղարաբաղյան հարցով բանակցություններում: Ադրբեջանական կողմն ակտիվացնում է իր ջանքերը Հայաստանի բացասական միջազգային իմիջ ստեղծելու եւ միջազգային դիրքերի թուլացման համար: Նման քաղաքականությունը մի նպատակ է հետապնդում. անհրաժեշտ ֆոն ստեղծել հակամարտության հնարավոր ուժային կարգավորման համար»,- նկատել է Աբրահամյանը:Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ հայկական արտաքին քաղաքականության մեջ վերջին տարիներին նշանակալի լճացում է նկատվում: «Այն զրկվել է հարձակողականությունից, ակտիվությունից, նախազգուշացնող արտաքին քաղաքական ակցիաներից: Ցանկալի կլիներ, որ արտաքին քաղաքական նշանակատերերն ու գերակայությունները ձեւավորվեին ավելի ցցուն, որպեսզի միջազգային հանրությունը ավելի հստակ պատկերացումներ ունենար այն մասին, թե Հայաստանն ինչ է սպասում է Մոսկվայից, Բրյուսելից եւ Վաշինգթոնից»,- ընդգծել է ՌՀՄ նախագահը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |