Փարիզի Ստվածամոր տաճարում Հայաստանին նվիրված ցուցահանդես է բացվել21 դեկտեմբերի 2006 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Դեկտեբերի 19-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բացվել է «Հայաստան. քրիստոնյա հող Կովկասում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը տեւելու է դեկտեմբերի 20-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 25-ը, բացել են Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Փարիզի փոխքաղաքապետ տիկին Մոիրա Գիլմարը : Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի պատմությունը, եկեղեցական ճարտարապետությունը, բնությունը, արվեստն ու մշակույթը` պատկերացում տալով աշխարհաքաղաքական առումով բարդ այս տարածաշրջանում հայ ժողովրդի անցած ուղու, հարուստ ժառանգության ու քաղաքակրթության մասին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում` Փարիզի քաղաքապետարանի եւ «Սոսիետե ժեոգրաֆիկ» հեղինակավոր կազմակերպության համատեղ ջանքերով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |