Վերականգնվել է գազի մատակարարումը Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքում Ռուսաստանից Հայաստան եկող գազի մայրուղու վերականգնողական աշխատանքները ավարտված են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, երեկ գիշերը 350 հազար խորանարդ մետր հզորությամբ գազ է մատակարարվել Հայաստան: «Ըստ իս, ներկա դրությամբ երկիրը ստանում է անհրաժեշտ քանակությամբ գազ»,- նշել է Արմեն Մովսիսյանը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---