Հայաստանը ստորագրել է «Դատապարտված անձանց փոխանցման մասին» Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ստորագրեց ԵԽ «Դատապարտված անձանց փոխանցման մասին» Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Լրացուցիչ արձանագրությունը նախատեսում է դատավճիռ կայացրած պետությունից ծագման պետություն փախած, ինչպես նաեւ դատապարտման պատճառով ծագման պետություն վտարման ենթակա դատապարտված անձանց` իրենց ծագման պետությունում պատիժ կրելու նպատակով փոխանցումը կարգավորող դրույթներ:

2001 թվականից Հայաստանի համար ուժի մեջ մտած «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի նպատակն է նպաստել դատապարտված օտարերկրացիների սոցիալական վերինտեգրումը` իրենց ծագման պետությունում պատժի կրումը թույլ տալու միջոցով: Այն թույլ է տալիս խուսափել այն ծանր հետեւանքներից, որոնք կարող է ունենալ օտարերկրացին դատավճիռ կայացրած պետությունում պատիժը կրելու դեպքում` հաղորդակցման, լեզվական խնդիրների եւ ընտանիքի հետ շփման բացակայության պատճառով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---