2015-ին Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով

2015-ին Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2015թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի միջազգային պահուստները կազմել է 5.016 մլրդ դոլար, հայտնում է Panorama.am-ը:

2015թ-ին ընդհանուր առմամբ Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով՝ 13.7 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդի:

Պահուստները շեշտակի անկումը պայմանավորված է մանաթի փոխարժեքը կայուն պահելուն միտված ԿԲ-ի քաղաքականությամբ:

Դեկտեմբերին մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանի արժութային շուկայում տեղի ունեցող քաոսային իրավիճակը կայունացնելու նպատակով ԿԲ-ն ամենօրյա մեծամասշտաբ ինտերվենցիաներ է անում շուկայում՝ նպատակ ունենալով կայունացնել մանաթի փոխարժեքը:

Reuters-ի տվյալներով՝ հունվարի 22-ին Կենտրոնական բանկը մանաթի կայունացման նպատակով արժութային շուկայում վաճառել է 98 մլն դոլար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները:

Հայտարարվել է նաև, որ կարող է վերանայվել Ադրբեջանի պետական բյուջեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության կոմիտեի նախագահ Զիյադ Սամեդզադեն` ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում: Ըստ նրա, նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումը:

Ինչպես հայտնի է, մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանում կտրուկ գնաճ է արձանագրվել ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծվող ապրանքների համար: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Ալիևը հանձնարարել է սեփականաշնորհման մեծ ծրագիր սկսել:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---