Գագիկ Մելիքյան. ԵԽԽՎ-ն պետք է զերծ մնա երկակի ստանդարտներից և լարվածություն առաջացնելուց

Գագիկ Մելիքյան. ԵԽԽՎ-ն պետք է զերծ մնա երկակի ստանդարտներից և լարվածություն առաջացնելուց

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հունվարի 25-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, որի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց, ասել է, որ թեև այդ զեկույցների ընդունմամբ ոչինչ չի փոխվելու, այդուամենայնիվ, ըստ նրա, ԵԽԽՎ-ն պետք է զերծ մնա երկակի ստանդարտներ կիրառելուց և տարածաշրջանում լարվածություն առաջացնելուց:

ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:

«Եթե, այնուամենայնիվ, այդ զեկույցներն ընդունվեն, կարծում եմ, որ ոչինչ չի փոխվի: Դրանք լուրջ իրավական հետևանքներ չեն էլ կարող ունենալ: Լարվածություն կառաջանա ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրոպական խորհրդարանների միջև: Իսկ այդ լարվածությունը պետք է նաև մենք օգտագործենք՝ ի շահ մեր նպատակների: Համոզված եմ, որ դա կարելի է օգտագործել նաև այն առումով, որ հետագայում նմանատիպ քննարկումներից ԵԽԽՎ-ին զերծ պահելու առումով։ Միջազգային կառույցները կմտնեն գործի մեջ և նրանց կողմից իրականացվող գործընթացն ի նպաստ մեզ կաշխատի, որպեսզի եվրոպական խորհուրդը՝ որպես բարձրաստիճան միջազգային կառույց, երկակի ստանդարտներից զերծ մնա, որոնք կարող են լարվածություններ առաջացնել տարբեր տարածաշրջաններում, հատկապես այս լարված ժամանակաշրջանում», - ասել է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանում բավականին մեծաքանակ պատգամավորներ և մեծ թվով երկրներ համոզված են, որ բրիտանացի և բոսնիացի պատգամավորների պատրաստած զեկույցներն իրականությունից հեռու, միակողմանի զեկույցներ են, լուրջ անձնական նպատակներ են հետապնդում իրենց համար: Խմբակցության քարտուղարը նշել է, որ դրանց մասին են խոսում հատկապես վերջին օրերին թուրքական մամուլում թուրք պատգամավորների կողմից հրապարակումները, որ բրիտանացի պատգամավորին արդեն իսկ Թուրքիայի քաղաքացիություն է շնորհվել, գրում է Tert.am-ը:

Մելիքյանը նկատել է, որ երբ 2005-ին ընդունվեց 1416 բանաձն, դա որևէ իրավական հետևանք ո՛չ ունեցավ, ո՛չ էլ կարող էր ունենալ: Ընդամենն այդ պահին մեկ-երկու ամիսների շահարկում եղավ:

Կարդացեք նաև՝ Մինսկի խումբը՝ ԵԽԽՎ 2 բանաձևի մասին. ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի լուծման միակ ձևաչափն է

ԼՂՀ ԱԺ. ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևերի ընդունումը՝ խնդիրն ուժով լուծելու քարտ-բլանշ

Demokrathaber. ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ 2 օրինագիծը՝ գաղտնի համաձայնության արդյունք

Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---