Թուրքիայում ձերբակալվել է Ջիզրեի քուրդ քաղաքապետը. Պատճառներն անհայտ են![]() 23 հունվարի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդաբնակ Շըրնաք գավառի Ջիզրե քաղաքի ազգությամբ քուրդ քաղաքապետ Լեյլա Իմրեթին: Ինչպես հայտնել է DIHA քրդական գործակալությունը, քաղաքապետի լիազորությունները կասեցվել էին մի քանի օր առաջ, իսկ հունվարի 21-ին նրան ձերբակալել են և բերման ենթարկել ոստիկանություն: Ձերբակալության պատճառները չեն հրապարակվում: Քրդաբնակ Ջիզրեում պարետային ժամ է գործում, բոլոր խախտողները կարող են գնդակահարվել: Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200 հազար մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով: Բնակչության շրջանում հարցման միջոցով կազմակերպության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ քրդերի կոմպակտ բնակության վայրերում հաճախ «շուրջօրյա պարտեային ժամ» է հայտարարվում կամ դադարեցվում է բոլոր սոցիալական ծառայությունների աշխատանքը: Ականատեսները պատմել են, որ որոշ բնակիչներ «արդեն մեկ ամսից ավելի է, չեն կարողանում լքել տները` զրկված լինելով ջրից, սնունդից և բուժօգնությունից: Amnesty International-ը հայտնել է նաև թուրքական ոստիկանության բազմաթիվ ռազմական գործողությունների մասին բնակելի թաղամասերում` «ծանր զինտեխնիկայի և դիպուկահար զենքի կիրառմամբ»: Ըստ իրավապաշտպանների, հաճախ ուժայիններին զոհ են գնում «կանայք ու երեխաները, որոնք հազիվ թե բախումների մասնակիցներ լինեն»: Ըդնհանուր առմամբ, ըստ իրավապաշտպանների, ոստիկանների և զինվորականնեի այդ դաժանությունը «մշտական սպառնալիք է սովորական մարդկանց կյանքին, որնք վտանգավոր չեն ոչ կառավարության, ոչ շրջապատի համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |