Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին Australian Open-ում

Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին  Australian Open-ում

PanARMENIAN.Net - «Մեծ Սաղավարտի» նրցաշար Australian Open-ի 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը զիջել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:

Մարգարիտա Գասպարյանը աշխարհի 60-րդ ռակետն է:

Ամերիկացի թենիսիստուհին հաղթել է 6:2, 6:1 հաշվով, գրում է Armsport.am-ը:

Քառորդ եզրափակչում Ուիլյամսի մրցակիցը կլինի Մարիա Շարապովան:

Մարգարիտա Գասպարյանը Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկային փուլերում հաղթել էր Սառա Էրանիին, Կուրումի Նարային և Յուլիա Պուտինցևային:

Առաջին փուլում հաղթանակը 21-ամյա Գասպարյանի համար առաջինն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---