Հայ 4 գեղասահորդ կմասնակցեն Բրատիսլավայի ԵԱ-ին![]() 25 հունվարի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն այդ մարցաշարին: Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունվարի 25-ին և կեզրափակվի 31-ին: Հայաստանն այս առաջնությունում կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը (պարային զույգ) Զագրեբում 2015-ի դեկտեմբերին ավարտված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր: 2016-ի հունվարին հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած գավաթի խաղարկությունից: Անաստասիա Գալուստյանը կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում: Նա իրենից առաջ է թողել միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Տղամարդկանց մրցաշարում էլ 2-րդ տեղն է զբաղեցրել Սլավիկ Հայրապետյանը (163,39): Հաղթողի կոչումը 228,52 միավորով նվաճել է Իսրայելը ներկայացնող Օլեքսեյ Բիչենկոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |