25 հունվարի 2016 - 13:51 AMT
ԻՊ-ն տեսանյութ է տարածել «փարիզյան» ահաբեկիչների մասնակցությամբ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հունվարի 24-ին տեսագրություն է տարածել, որտեղ, իչպես ենթադրվում է, նկարահանված են նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչություններ իրագործած գրոհայինները: «Սպանեք նրանց ամենուր, որտեղ կգտնեք» վերտառությամբ տեսագրությունը ցուցադրվում է ԻՊ պորտալում և մի շարք իսլամիստական կայքերում:

Տեսագրության մասնակից է 9 գրոհային` 4 բելգիացի, 3 ֆրանսիացի և 2 իրաքցի, որոնց ներկայացնում են որպես փարիզյան ահաբեկչությունների կատարողներ: Նրանք խոսում են արաբերեն և ֆրանսերերն` հայտարարելով, որ իրենց «ուղերձը» հասցեագրված է բոլոր երկրներին, որոք մասնակցում են ԻՊ դեմ ռազմական գործողություններին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում: Նաև ցուցադրվում են դաժան հանցագործություններ վերոնշյալ ահաբեկչների կատարմամբ, հայտնում է DW-n:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնյովն իր հերթին հայտարարել է, որ 2015-ին հատուկ ծառայություններին հաջողվել է մի շարք ահաբեկչություններ կասեցնել: «Դրանցից մեկը կարող է տեղի ունենալ համերգասրահներից մեկում, մյուսները` Ֆրանսիայի քաղաքների փողոցներում»,-ասել է նախարարը` չմանրամասնելով: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ կանխվել է 11 ահաբեկչական գործողություն:

2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների հետևանքով զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Նախկինում ասվել էր, որ եվրոպական հատուկ ծառայությունները կորցրել են փարիզյան ահաբեկչությունների մասնակիցներից մեկի` Սալեհ Աբդելսալամի հետքն այն բանից հետո, երբ նրան տեսել են Բրյուսելի արվարձանում փարիզյան ահաբեկչություններից մեկ օր հետո: