Անկարա. Աղթամարի եկեղեցու բացումը ապրիլի 24-ին ուղերձ կհանդիսանա կրոնական հաշտեցման մասին

PanARMENIAN.Net - Աղթամար կղզու Սբ.Առաքյալներ եկեղեցու բացումը նախատեսվում է 2007 թվականի ապրիլի 24-ին: Եկեղեցու վերականգնմանը մասնակցել են հայ խորհրդատուներ եւ փորձագետներ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլա Քոչը: Նրա խոսքերով, Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են վերականգնման նախագծի պլանավորման փուլերին: «Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 24-ին առաջատար դերասանների, ուսանողների եւ պատմաբանների ներկայությամբ: Դա ուղերձ կդառնա մշակութային եւ կրոնական հաշտեցման մասին»,-ասել է Քոչը, գրում է Turkish Daily News-ը:



Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը, որի ժամանակ ոչնչացվել է 1,5 մլն հայ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---