Նիքոլաս Բերնս. Բուշի վարչակազմը երբեք չի հերքել 1,5 միլիոն հայերի բնաջնջումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ֊-ի փոխպետքարտուղար Նիքոլաս Բերնսը փաստել է, որ ԱՄՆ֊-ի վարչակազմը երբեք չի հերքել 1,5 միլիոն հայերի բնաջնջումը: «Հակառակ որոշ պնդումների` ոչ դեսպանի Հայաստանում ԱՄՆ պաշտոնին առաջադրված Հոգլանդը, ոչ էլ վարչակազմը երբեք չեն նսեմացրել կամ հերքել այն փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 միլիոն հայ է բնաջնջվել եւ բռնի տեղահանվել»,֊ - գրել է Բերնսը մի նամակում, որն այսօր մեջբերել է «Ասոշիեյթեդ փրես»-֊ը: Գործակալությունը խոստովանում է, որ նամակը ստացել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի օգնականից, որը չի ցանկացել նշել իր անունը, քանզի վարչակազմը դեմ է եղել նամակի հրապարակմանը: Մենենդեսը եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարի Ռեյդը դիմել էին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` խնդրելով հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը: «Ողջ դիվանագիտական ծառայության համար ամոթ կլինի, եթե դեսպանի պաշտոնին առաջադրված Հոգլանդը, որը փորձառու դիվանագետի հիանալի կենսագրություն ունի, չհաստատվի` դեսպան Էվանսի հետ կապված տարաձայնությունների պատճառով»,֊ - նշված է Բերնսի նամակում:



«Ասոշիեյթեդ փրես»֊-ը նաեւ մեջբերում է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին, որն ասել է. -֊ «Կարծում եմ, վերջին տասնամյակում մենք ամենալավ շանսն ունենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունելու համար»: Նշվում է նաեւ, որ նորընտիր Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարն է լինելու դեմոկրատ Նենսի Փելոսին, որն իր խոսնակի վկայությամբ, շարունակում է սատար կանգնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---