ԶԼՄ-ներ. ԻՊ գրոհայիններն Իրաքում առևանգած երեխաներին վաճառում են Թուրքիա![]() 26 հունվարի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավելի քան 50 երեխա են առևանգել Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններում և վաճառել Թուրքիա: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, միայն վերջին մի քանի օրերին ծայրահեղականները «Մոսուլի տարբեր թաղամասերից և արվարձաններից ավելի քան 50 իրաքցի երեխա են առևանգել` մինչև 8 տարեկան, և վաճառելու նպատակով տարել են Իրաքի մեկ այլ գավառ` Նայնավա»: Այնտեղից արդեն երեխաներին տեղափոխում են սիրիական Ռաքքա, որը համարվում է ԻՊ «մայրաքաղաքը», իսկ հետո վաճառում Թուրքիա: Իրաքից բերված յուրաքանչյուր երեխայի «գինը» մոտ 5000 դոլար է: ԻՊ ծայրահեղականները վերջին շրջանում խմբավորման բյուջեի համալրման «նորանոր ձևեր» են որոնում, որից մեկն էլ մարդկանց և նրանց օրգանների վաճառքն է Իրաքի և Սիրիայի հարևան երկրներում: Ավելի վաղ հրապարակված ՄԱԿ զեկույցում ասվում էր, որ ԻՊ-ն, հավանաբար, ստրուկի կարգավիճակում է պահում մոտ 3500 մարդու, հիմնականում `կանանց և երեխաների: Նրանք հիմնականում եզդիներ են, կան նաև այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |