ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում ուղված է համագործակցության ակտիվացմանը, եւ ոչ թե մեկուսացմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղված է տարածաշրջանային համագործակցության եւ հարաբերությունների բարելաման ակտիվացմանը, եւ ոչ թե մեկուսացմանը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեի եւ Ջո Նելենբերգի հայտարարության մեջ` հասցեագրված Ամերիկայի Հայկական համագումարին (AAA): Ավելի վաղ ԱՄՆ նախագահը օրինագիծ էր ստորագրել, որը արգելում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու ֆինանսավորումը, որը սկզբում ընդունվեց Ներկայացուցիկչների պալատում, ապա Սենատում: «Մենք Թուրքիային կոչ ենք անում վերանայել Հայաստանի օտարման քաղաքականությունը, վերացնել 13-ամյա շրջափակումը եւ քայլեր ձեռնարկել հարեւանների հետ համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթուղը ներառում է Ռոբերտ Մենեդեզի եւ Րիկ Սանտորումի ուղղումը, ովքեր արգելում են Արտահանման-Ներկրման Բանկին ֆինանսավորել երկաթուղու շինարարությունը, որը մեկուսացնում է Հայաստանին տնտեսական եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից եւ կարժենա $400 մլն.: Ուղղման ընդունումը հանդիսանում է Հայաստանի մեկուսացման դեմ ուղղված AAA-ի լոբբինգի մի մասը: Այս կապակցությամբ, AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել սենատորների եւ կոնգրեսականների դերը «այս բարդ նախաձեռնության իրականացման հարցում»: Այս նախաձեռնությունը հանդիսանում է Հայաստանի անվտանգության եւ բարորության միջոցներից մեկը: Արդունին նաեւ իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպություններին եւ անձանց, որոնք իրենց ջանքերը միավորել են ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---