Անկարան բոյկոտում է Սիրիայի հարցով բանակցությունները. Պատճառը քրդական կուսակցությունն է

Անկարան բոյկոտում է Սիրիայի հարցով բանակցությունները. Պատճառը քրդական կուսակցությունն է

PanARMENIAN.Net - Թուրքիան բոյկոտում է Սիրիայի հարցով Ժնևում կայանալիք բանակցությունները, քանի որ դրան հրավիրված են նաև քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչները, ում Թուրքիան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի սիրիական թևը:

«Իհարկե, մենք բոյկոտում ենք հանդիպումը։ Քննարկվող կողմերի միջև չեն կարող լինել «Ժողովրդավարական միության» ներկայացուցիչներ։ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում միանշանակ է»,- ասել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Milliyet-ին հղումով գրում է Tert.am-ը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն աջակցել էր քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին, սակայն դեմ էր արտահայտվել «Ժողովրդավարական միության» ներկայությանը։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն առանց քրդերի մասնակցության, այդ թվում սիրիացի քրդերի, արդյունավետ չեն լինի:

Հունվարի 25-ին Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, որը որպես միջնորդ է հանդես գալիս միջսիրիական բանակցություններում, հայտարարել է, որ բանակցությունները կմեկնարկեն հունվարի 29-ին և կտևեն 6 ամիս:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորքեր կգործուղի Սիրիա և Իրաք

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---