Պարզվել է Սինայում ռուսական А321-ը պայթեցրած ահաբեկիչների ինքնությունը![]() 28 հունվարի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի իրավապահ մարմինները ՌԴ հատուկ ծառայությունների հետ համատեղ պարզել են այն ահաբեկիչների ինքնությունը, որոնք մասնակցել են Սինայում ռուսական А321-ի պայթեցման կազմակերպմանը, հայտնում է NTV.ru-ն: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, այժմ որոնվում է 6 մարդ: Այդ վեցից մեկն իր ձեռքով է ռումբը տեղադրել ինքնաթիռում: Ահաբեկչությունից հետո նա հեռացել է Եգիպտոսից: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեց Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Ինքնաթիռը պայթեցերել են պրոֆեսիոնալները: Ավելի վաղ ԶԼՄ-ներում մի քանի վարկած հայտնվեց` մեկի համաձայն, ռումբը ինքնաթիռ է տարել հավաքարարներից մեկը, ինքնաթիռը սպասարկող մաքրման աշխատանքներով զբաղվող աշխատակիցների թվից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |