ԱՀԿ. Զիկայի վիրուսը սպառնում է 4 մլն մարդու![]() 29 հունվարի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - 2016-ին 3-4 մլն մարդ Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում կարող է վարակվել Զիկայի վիրուսով, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Զիկայի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ուրուգվայում, սակայն երբեք այսքան արագ չի տարածվել: Բրազիլիան առաջինը հայտնեց այդ վիրուսով վարակների մասին 2015-ի մայիսին: Վիրուսը տարածում են մոծակները: Զիկայի վիրուսը շատ բարդ է հայտնաբերել, քանի որ այն հատուկ ախտանշաններ չունի: Սակայն, ըստ ԱՀԿ փորձագետնրի, Բրազիլիայում արդեն 500 000-1,5 մլն վարակակիր կա, հայտնում է BBC- ի ռուսական ծառայությունը: Միաժամանակ հաճախակի են դարձել միկրոցեֆալիայի դեպքերը` երբ երեխան անհամաչափ փոքր գլխով է ծնվում: «Մեծ մասի մոտ դա ոչ մի կերպ չի արտահայտվի, սակայն կան կասկածներ, որ Զիկայի վիրուսը ուղեղի արատներ է առաջացնում նորածինների մոտ»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը: Նա հայտարարել է «արտակարգ թիմ» ստեղծելու մասին, որը կոչված է պայքարելու վիրուսի արագ տարածման դեմ: Չանը զգուշացրել է նաև, որ իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ եղանակային պայմաններն այս տարի նպաստում են մոծակների կտրուկ աճին: Փետրվարի 1-ին թիմի անդամները կորոշեն` արդյոք խոսքը գլոբալ համաճարակի մասին է: Վերջին անգամ այդպիսի գլոբալ արտակարգ իրավիճակ ստեղծվեց Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի վարակի բռնկման ժամանակ, որը 11 հազար մարդու կյանք խլեց: ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատվաստանյութ է մշակում, որի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել արդեն 2016-ին: ԱՄՆ-ում այս հիվանդության 31 դեպք է գրանցվել: Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |