Թուրքական ինքնաթիռները կրկին խախտել են Հունաստանի օդային տարածքը

Թուրքական ինքնաթիռները կրկին խախտել են Հունաստանի օդային տարածքը

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին թուրքական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքն այն ժամանակ, երբ Հունաստանի ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ էր դնում Իմիա կղզու շուրջ հակամարտության ժամանակ զոհված հույն զինվորականների մահվան վայրում: Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսը:

1996-ին Իմիա 2 անմարդաբնակ կղզիների պատկանելության մասին վեճն Էգեյան ծովում ճգնաժամ առաջացրեց Հունաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրները, թեև անդամակցում են ՆԱՏՕ-ին, պատերազմի եզրին հայտնվեցին: Հակամարտությունը կասեցվեց միայն միջազգային հանրության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջամտության արդյունքում: Դիմակայության վերջին օրերին այդ վայրում կործանվեց Հունաստանի ՌՕՈւ ուղղաթիռը, 3 սպա զոհվեց:

Ծաղկեպսակ դնելուց հետո Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Հունաստանի ինքնիշխան իրավունքներն Էգեյան ծովում:

«Ոմանք փորձում են կասկածի տակ առնել Հունաստանի ինքնիշխան իրավունքները Էգեյան ծովում: Դա չի ստացվի, նույնիսկ այսօր, երբ մենք ծաղկեպսակներ ենք դնում ի հիշատակ հերոսների, այս վայրից մոտ 26 հազար ֆուտ (մոտ 8 կմ ) հեռավորության վրա թուրքական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը ր կասեցվել Հունաստանի ՌՕՈւ կողմից»:

Նա հավելել է, որ բոլորն են խաղաղություն և երկխոսություն ցանկանում, սակայն ոչ մի երկխոսություն չի կարող ուղեկցվել զիջումներով ազգային հարցերում և երկրի պաշտպանության համար քաղաքական պատասխանատվության ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա: Թուրքական կողմի այդ դիրքորոշման պատճառով էլ թուրք օդաչուներն իրենց իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---