ԱՄՆ հայերի 97 տոկոսը հանդես են գալիս Հայաստանում որպես դեսպան Ռիչարդ Հոգլանդի նշանակման դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայերի 97 տոկոսը հանդես են գալիս Հայաստանում որպես դեսպան Ռիչարդ Հոգլանդի նշանակման դեմ: Այդ մասին են վկայում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 28-ից- 2007 թվականի հունվարի 8-ը անցկացված ինտերնետ-հարցման արդյունքները: Հարցման ենթարկվածների 94 տոկոսը հայտարարել են, որ նրանք «կտրականապես դեմ են» դրան եւ 3 տոկոսը` «մասնակիորեն դեմ են» Հոգլանդի նշանակմանն այդ պաշտոնում: 1 տոկոսը` «մասնակիորեն համաձայն է» Հայաստանում դեսպանի պաշտոնում Ռ.Հոգլանդի նշանակմանը եւ 2 տոկոսը լիովին հավանություն է տալիս Հոգլանդի թեկնածությանը: Հարցման արդյունքները լիովին համընկնում են ԱՀԴՀ-ի կարծիքին այդ հարցում: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում Ռ.Հոգլանդի նշանակումը 2006 թվականի սեպտեմբմերի 7-ին արգելափակվեց Ռոբերտ Մենենդեսի ջանքերի շնորհիվ: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ արեցին նոր թեկնածություն առաջադրել Հայաստանում դեսպանի պաշտոնի համար: Բացասական վերաբերմունքը դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման հարցում պայմանավորված է նրանով, որ պատաասխանելով 1915 թվականի իրադարձությունների մասին հարցին, դիվանագետը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---