Փամուկ. ԵՄ-ն աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության վիճակի վրա

Փամուկ. ԵՄ-ն աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության վիճակի վրա

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի թուրք գրող Օրհան Փամուկը քննադատել է Եվրամիության դիրքորոշումը Թուրքիայում ժողովրդավարական իրավունքների և ազատությունների հարցում: Գրողի հետ հարցազրույցը հունվարի 31-ին հրապարակել է Hurriyet Daily News թերթը:

«Նրանք մոռացել են իրենց բոլոր արժեքները: ԵՄ-ն աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության վիճակի և մամուլի ազատության վրա` միգրացիոն ճգնաժամի հարցում գործակցելու պատճառով: Միգրացիոն ճգնաժամն ու պայքարն «Իսլամական պետության» դեմ «կապել են Եվրոպայի ձեռքերը»,-ասել է նա:

Փամուկը համեմատել է ԵՄ վերաբերմունքը Թուրքիային, ժամանակին Սաուդյան Արաբիային Արևմուտքի վերաբերմունքի հետ: «Նրանք մեզ ընկալում են այնպես, ինչպես նախկինում ընկալում էին Սաուդյան Արաբիան` եթե Թուրքիան անում է այն, ինչ մեզ հարկավոր է, ապա մեզ համար միևնույն է, թե երկրի ներսում ինչ է կատարվում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փամուկը նաև քննադատել է իշխանությունների դիրքորոշումը Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի հարցում, որոնք ձերբակալվել են Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների նկարները հրապարակելու համար: Նրանք մեղադրվում են լրտեսության և պետական դավաճանության մեջ, նրանց ցմահ բանտարկություն է սպառնում:

Թուրքական դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել 2015-ի նոյեմբերին ձերբակալված ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին:

Ժողովրդավարական երկրներում մարդիկ չպետք է թութակի նման կրկնեն ընտրություններում հաղթած կուսակցության կարծիքը: Հնարավոր չէ նստել ու վեպ գրել, երբ Ջոն Դյունդարը բանտում է»,-ասել է նա:

Օրհան Փամուկը թուրք մտավորականության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որոնք բացահայտորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: 2005 թ. Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Թուրքիայում մոտ 1 միլիոն հայ և 300 հազար քուրդ է սպանվել: Այդ մասին ոչ ոք չի խոսում, իսկ ինձ ատում են դրա մասին խոսելու համար»: Դրանից հետո գրողի համար խնդիրներ առաջացան հայրենիքում, նա մեղադրվեց թուրքերի ինքնությունը ոտնահարելու ու նրանց զգացմունքները վիրավորելու մեջ: 2007-ին, Նոբելյան մրցանակ ստանալուց մեկ տարի անց, Փամուկը ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից և հաստատվել ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---