Հայաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում արաբական երկրների հետ

PanARMENIAN.Net - 2006թ. ընթացքում մերձավորարեւելյան երկրների հետ համագործակցության նպատակն է եղել առկա քաղաքական երկխոսության մակարդակի պահպանումն ու խորացումը, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցության ապահովումը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2006 թվականի տարեկան հաշվետվության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ 2006 թվականի ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունները պահպանել են քաղաքական եւ գիտա-մշակութային բարձր մակարդակը: «Փետրվարին Կահիրեում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների 10-րդ միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցեցին հայկական ընկերությունները: Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվեց Երեւանի Մատենադարանի հայկական միջնադարյան ձեռագրերի ցուցահանդեսը, ասվում է հաշվետվության մեջ:



Հաշվետվության մեջ ուշադրություն է հատկացված նաեւ Լիբանանի հետ հարաբերություններին եւ հիշեցվում է ՀՀ կառավարության որոշման մասին, որի համաձայն Լիբանանին ցուցաբերվել է մարդասիրական օգնություն: Բեյրութ է տեղափոխվել մոտ 7.5 տ դեղորայք եւ բժշկական պարագաներ` 27 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Պատերազմի օրերին Լիբանանից եւ Իսրայելից Արմավիայի չվերթներով Հայաստան է տեղափոխվել մոտ 850 անձ:



Հաշվետվության մեջ նշվում է, որ Հայաստանը շարունակում է ներգրավված մնալ Իրաքում հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներում: «Համաձայն ՀՀ ԱԺ-ի դեկտեմբերի որոշման ՀՀ ԶՈՒ 46 հոգանոց զորախումբը, որը կազմված է սակրավորներից, վարորդներից եւ բժիշկներից կշարունակի իր առաքելությունը Իրաքում 2007թ. ընթացում»,- նշվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---