Բաքուն վարկեր չի ստանա. Միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնություն չկա

Բաքուն վարկեր չի ստանա. Միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնություն չկա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության բանակցությունները միջազգային ֆինանսական կառույցների առաքելության հետ դժվար ընթացք են ունցել և ապարդյուն են ավարտվել:

Ինչպես հայտնում է Turan-ը, ոչ պաշտոնական աղբյուրների վրա հղումով, վարկեր տրամադրելու Բաքվի խնդրանքին ի պատասխան 5 պահանջ էր ներկայացվել` լայնածավալ սեփականաշնորհում, պետապարատի կրճատում, իրական դատական բարեփոխումներ, աշխատավարձերի, կենսաթոշակների և պետական ծախսերի սառեցում, անդամակցում ԱՀԿ-ին:

Ըստ նույն աղբյուրի տվյալների, այդ 5 պայմանից Ադրբեջանի կառավարությունը միայն 2-ի վերաբերյալ է համաձայնություն տվել, ուստի միջազգային կառույցներն անհնար են համարել վարկերի տրամադրումը: Դա հիմք է տալիս կարծելու, որ կառավարությունը պատրաստ չէ իրականացնել լուրջ հակաճգնաժամային բարեփոխումներ:

Ըստ բրիտանական Financial Times-ի, Ադրբեջանի իշխանությունները մտադիր էին 4 մլրդ դոլարի վարկ ստանալ ԱՄՀ-ից և Համաշխարհային բանկից: Սակայն Ալիևը հերքել էր այդ հաղորդագրությունները` անվանելով դա «հակաադրբեջանական ուժերի կեղծիք», և հավալել, որ Ադրբեջանն արտերկրի ֆինանսական աջակցության կարիք չունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---