Հունաստանի ՆԳՆ նախկին փոխնախարարը մատնանշել է Թուրքիայի ֆինանսական կապն ԻՊ հետ![]() 2 փետրվարի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» ֆինանսավորման աղբյուրները հայտնի են` մեկն ապօրինի առևտուրն է նավթով, որի վերաբերյալ բոլոր տվյալները տանում են դեպի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Հունաստանի ներքին գործերի և վարչարարական բարեփոխման փոխնախարար, «Ազգյային վերածնունդ» աշխարհաքաղաքական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Ֆիլիպոս Ցալիդիսը: «Ես չգիտեմ, թե որքան փող է հարկավոր ԻՊ ֆինանսավորման համար, սակայն ֆինանսավորման աղբյուրները հայտնի են` զենքի, թմրանյութերի, նավթի ապօրինի վաճառք: Բոլորը դա գիտեն, թեև չեն խոստովանում: Նրանք շատ մեծ գումարներ են ստանում»,-ասել է Ցալիդիսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսն ավելի վաղ հայտարարել է8, որ ԻՊ նավթի մեծ մասը Թուրքիայի տարածքով է արտահանվում` համակարծիք լինելով, որ Թուրքիան ֆինանսավորում է ահաբեկչությունը: Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարեց, որ համամիտ չէ հույն նախարարի հետ և որ ԱՄՆ-ն այդպիսի ապացույցներ չունի: Ցալիդիսն ասել է, որ իր կարծիքով, պետք է կասեցնել ահաբեկիչների համար մուտքը արբանյակային ինտերնետ, որի հնարավորություններն ունի ինչպես Հունաստանը, այնպես էլ Եվրոպան: Ըստ Ցալիդիսի, ԻՊ ձեռքում արբանյակային համացանցը դառնում է սպանության գործիք: Ըստ գերմանական Spiegel Online-ի, Իրաքի մի շարք շրջաններում միայն ԻՊ տեխնիկներին է թույլատրվում արբանյակային սարքեր տեղադրել` Մերձավոր Արևելքում տեղադրվածք սարքերի մեծ մասն առաքվում է Ռոտերդամով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |