Էրդողան. Ներկայումս Իրաքը Թուրքիայի համար առավել առաջնային է, քան բանակցությունները ԵՄ հետ 9 հունվարի 2007 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Իրաքը Թուրքիայի համար առավել առաջնային է, քան բանակցությունները Եվրամիության հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, համաշխարհային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի Իրաքում կայնություն ապահովելու համար: «2007 թվականը ճակատագրական կլինի Իրաքի համար: Այդ երկրի հնարավոր պառակտումը հղի է շատ լուրջ հետեւանքներով տարածաշրջանային անվտանգության համար: Ներկայումս Իրաքում արդեն զոհվել է շուրջ 650 հազար մարդ: Ընդ որում կոալիցիոն ուժերի կորուստները չեն գերազանցում 5000»,-նշել է նա: Թուրքիայի կառավարության ղեկավարը մեղադրել է Իրաքի վարչակազմին վատ կառավարման մեջ: «Երկրի այժմյնա վարչակազմը նախորդից լավը չէ: Ամեն օր Իրաքի փողոցները վերածվում են արյան գետերի: Մենք մտավախություն ունենք, որ Սադդամի մահապատժի իրականացման մասին աշխարհով մեկ տարածված կադրերը կարող են հանգեցնել Իրաքի եւ արաբական աշխարհի բեւեռացմանը, ինչպես նաեւ արյան վրեժի ձգտման առաջացմանը էթնիկ համայնքների միջեւ: Անհրաժեշտ է թույլ չտալ արյան վրեժը»,-ասել է Էրդողանը: Ըստ Թուրքիայի վարչապետի, Քիրքուկում` Իրաքի հյուսիսում, որը բնակեցված է քրդերով, որտեղ շուտով կկայանա ապագայի վերաբերյալ հանրաքվեն, փոխվում է ժողովրդագրական կառուցվածքը: «Մենք պարտավոր ենք արդեն այսօր զգուշացնել, որ մտադիր չենք կողմնակի դիտորդի դեր ստանձնել այդ հարցում: Թուրքիան հանդես է գալիս Իրաքի քաղաքական միասնության, տարածքային ամբողջականության օգտին, այնտեղ կայունության հաստատման, էթնիկ հողի վրա բախումների կանխման օգտին, շիաների եւ սունիների խաղաղ գոյակցության ապահովման եւ թուրքմենների օրինական իրավունքների պաշտպանության օգտին: Թուրքիան հավասարակշռված քաղաքականություն կվարի Իրաքի հարցում»-, հայտարարել է Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |