Սիրիայի բանակը Հալեպի հյուսիսում փակել է ահաբեկիչներին Թուրքիայի հետ կապող գլխավոր ուղիները![]() 3 փետրվարի 2016 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել աղբյուրն աշխարհազորում: «Բանակն ու մեր մարտիկները փակել են Մաեր-Անդան և Ազազ-Հալեպ մայրուղիները: Այդպիսով, գրոհայինները զրկվել են Թուրքիայից ստացվող աջակցությունից և զինամատակարարումներից»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ սիրիացի զինվորականների, հարձակումը շարունկավում է Հալեպ քաղաքից դեպի հյուսիս` թուրքական սահմանի ուղղությամբ: Մարտերն ընթանում են գրեթե 3 տարի պաշարված Նուբել և Ազ Զահրա քաղաքների համար: Փետրվարի 2-ին այդ ուղղությամբ երկու բնակավայր է ազատագրվել: Սիրիական հրետանու կրակի տակ է Ռեթյան քաղաքը, որը ահաբեկիչների խոշոր հենակետերից է: ՌԴ օդուժը ավիահարվածներ է հասցնում գրոհայինների կուտակումներին, զինանոցներին, հրամանատարական կետերին և հրետանային դիրքերին: Ըստ սիրիացի զինվորականների, ահաբեկիչները խմբերով հեռանում են բնակավայրերից: Սիրիական բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |