Ֆիլիպ Համոնդ. ՌԴ-ն Սիրիայում «ալևիական գաճաճ պետություն» ստեղծելու մտադրություն կարող է ունենալ![]() 3 փետրվարի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, թե Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կարող են ուղղված լինել տարածաշրջանում «ալևիական գաճաճ պետություն» ստեղծելուն: Համոնդը ենթադրել է, որ Ռուսաստանը կարող է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացն օգտագործել որպես «իր անազնիվ գործողությունների քողարկման միջոց»՝ Բաշար ալ-Ասադին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, որի արդյունքը կարող է լինել երկրի հյուսիս-արևմուտքում ալևիական գաճաճ պետության ստեղծումը, Reuters-ին հղումով գրում է։ Համոնդը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող հավերժ շարունակել իրեն ներկայացնել իբրև խաղաղասիրական գործընթացի շարժիչ՝ միաժամանակ ավիահարվածներ հասցնելով Բաշար ալ-Ասադի հակառակորդներին։ 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |