Եվրախորհրդարանի պատգամավոր. Անպատասխանատու է ֆինանսավորել ԻՊ հետ կապեր ունեցող Թուրքիային

Եվրախորհրդարանի պատգամավոր. Անպատասխանատու է ֆինանսավորել ԻՊ հետ կապեր ունեցող Թուրքիային

PanARMENIAN.Net - Անպատասխանտու է ֆինանսավորել ԻՊ հետ կապեր ունեցող Թուրքիային: Այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Ազգերի և ազատությունների Եվրոպա» խմբակցության անդամ Սոֆի Մոնտենը:

«Թուրքիայի ֆինանսավորումը, որը մութ խաղեր է վարում «Իսլամական պետության» հետ, անպատասխանատվություն է»,-ասել է նա` ելույթ ունենալով Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամին նվիրված քննարկումների շրջանակում, որը տեղի է ունեցել Ստրասբուգում` Եվրախորհրդարանի ընդլայնված նստաշրջանում:

Բուլղարացի պատգամավոր, «եվրոպացի պահպանողականներ և ինֆորմատորներ» խմբակցության անդամ Նիկոլայ Բարեկովը մեղադրել է ԵՄ-ին «Էրդողանի ռեժիմին չափից շատ զիջումներ անելու մեջ` անտեսելով, որ այդ երկիրը նավթ է գնում ԻՊ-ից», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար Թուրքիային խոսատացված 3 մլրդ եվրոյի հատկացումն ուժի մեջ է:

Մինչդեռ Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ: Միջոցները նախատեսված են Թուրքիայի տարածքում փախստականներին պահելու համար:

2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Ուստի Հռոմն արգելափակել է Անկարային գումարը հատկացնելու Եվրահանձնաժողովի որոշումը:

Մինչդեռ փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---