ԱԺ. ՄԻՊ թեկնածուները հայտնի կդառնան մինչև փետրվարի 9-ը![]() 3 փետրվարի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս հիշեցրել է, որ խորհրդարանը երեկ ընդունել է ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգը, ինչից բխում է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն թեկնածուներին, գրում է Tert.am-ը: ՄԻՊ պաշտոնին նախնական հայտարարությունների համաձայն հավակնում են մի քանի թեկնածու: Փետրվարի 2-ին 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն փետրվարի 3-ին ընդունել է «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օբուդսմենի թեկնածու է առաջադրելու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից: Կարդացեք նաև՝ ԱԺ. ՄԻՊ թեկնածուին կառաջադրի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ՀՀ օմբուդսմենը ԱԺ է ներկայացրել 2-րդ հրաժարականը և խոսել պատճառների մասին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |