Իրանի գազային ընկերություն. Թուրքիա արտահանվող գազը չի զեղչվի

Իրանի  գազային ընկերություն.   Թուրքիա արտահանվող գազը չի զեղչվի

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ազգային գազային ընկերությունը (NIGC) հայտարարել է, որ Թուրքիա արտահանվող իրանական գազը 10-15%-ով չի զեղչվի:

Իրանի և Թուրքիայի միջև իրանական գազի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները դեռևս շարունակվում են և վճռաբեկ դատարանը վերջնական որոշում չի կայացրել, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Այս պահին բնական գազի սակագները պահպանվելու են: Մեր կողմից արտահանվող գազի գները ողջամիտ են»,- հավելվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն և նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդ Ռըզա Իրաքին նշել էր, որ Անկարայի բողոքի հիման վրա Միջազգային արբիտրաժային դատարանում քննվող Իրանի և Թուրքիայի միջև գազային անհամաձայնության շուրջ դատական գործի 2-րդ փուլում իրանական կողմը պարտվել էր: Փոխնախարարը նշել էր, որ տուգանքի գումարի չափը դեռևս հստակեցված չէ, և դրա շուրջ բանակցություններն Անկարայի հետ շարունակվում են: Նա նշել էր, որ հնարավոր է, որ թուրքական կողմին վճարվի 1 միլիարդ դոլար տուգանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---