Հայ բռնցքամարտիկներն անհաջող են մեկնարկել Լիվենցևի մրցաշարում![]() 3 փետրվարի 2016 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկած Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը ռինգ դուրս եկան Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), և Ռաֆայել Սիմոնյանը (91կգ): Այս մասին ՀԱՕԿ լրատվության բաժինը: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1:2 հաշվով պարտվել է Տաջիկստանի ներկայացուցչին: 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը նույն հաշվով զիջել է Թունիսը ներկայացնող մարզիկինն: Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 բռնցքամարտիկ մրցել են միմյանց հետ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթել է Գոռ Երիցյանին: Փետրվարի 3-ին ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը: Լիվենցևի մրցաշարին մասնակցում են 16 երկրի 100 մարզիկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |