Դիարբեքիրում կրկին բախումներ են. Թուրք զինվոր է սպանվել

Դիարբեքիրում  կրկին բախումներ են. Թուրք զինվոր է սպանվել

PanARMENIAN.Net - Դիարբեքիրում թուրքական անվտանգության ուժերի և քուրդ գրոհայինների միջև տեղի ունեցած հերթական բախման ժամանակ թուրք զինվոր է մահացել:

Նշյալ բախումից ժամեր առաջ Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ, Sondakika-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ:

Փետրվարի 1-ի առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում տեղի է ունեցել հերթական զինված բախումը քրդերի և թուրքերի միջև: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 2 ոստիկան վիրավորվել է:Հունվարի 31-ին էլ Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում, ՔԲԿ-ականների և թուրքական ուժերիմիջև տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել էր 1 թուրք զինվոր և 2 ոստիկան:

Սուր շրջանում ավելի վաղ հայտարարված պարետային ժամը թուրք-քրդական չդադարող բախումների պատճառով ընդլայնվել է՝ ներառելով մեկ պողոտա ևս: Նախկինում պարետային ժամ հայտարարված Աբդալդեբե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման Նազիֆ և Զիյա Գյոքալփ թաղամասերից բացի հունվարի 27-ին առավոտյան պարետային ժամ է հայտարարվել նաև Մելիքահմեթ պողոտայում:

Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---