2015-ին ՀՀ-ում 75 ոստիկան է աշխատանքից ազատվել, 12-ը՝ դատապարտվել 3 փետրվարի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - 2015-ի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 586 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է վարչության մամուլի ծառայությունը: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով՝ ոստիկանության 168 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի. - հայտարարվել է նկատողություն` 62, - հայտարարվել է խիստ նկատողություն` 60, - պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 3, - կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 1, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 42: 2015-ի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումներ թույլ տալու կապակցությամբ կատարվել են 1.584 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով 920 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի, այդ թվում նրանցից 75-ը կարգապահական տույժի կարգով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 31 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ: 12 անձի վերաբերյալ 11 նյութով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով: Ոստիկանության 12 ծառայող դատապարտվել է: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015-ի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 25 նյութ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը |