Իրաքյան Քրդստանի նախագահ. Եկել է անկախության հանրաքվեի ժամանակը

Իրաքյան Քրդստանի նախագահ. Եկել է անկախության հանրաքվեի ժամանակը

PanARMENIAN.Net - Ինքնավար Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրաքի տարածքում քրդական պետության ստեղծման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամանակն է:

«Այժմ եկել է ժամանակը և կան անհարժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ հանրաքվեով որոշեն իրենց ապագան»,-ասել է Բարզանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քրդերը սեփական պետությունը չունեցող աշխարհի ամենամեծ ազգն են: Նրանց թիվը հասնում է մոտ 40 մլն: Բնակվում են գլխավորապես Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում և մի քանի այլ երկրներում։Իրաքյան Քրդստանի բնակչությունը մոտ 4 մլն է հասնում: Քրդերից բացի այստեղ բնակվում են արաբներ, կան փոքրաթիվ քրիստոնյաներ, այդ թվում` հայեր: Տարածաշրջանն ինքնավարություն ստացավ Իրաքի բռնակալ Սադդամ Հուսեյնի տապալումից հետո և այսօր ունի սեփական բանակը, բյուջեն, ոստիկանությունը, կառավարությունը և պետականության այլ հատկանիշներ:

Բացի այդ, քրդերը փաստացի ինքնավարություն ունեն Սիրիայի հյուսիսում` Ռոժավա տարածաշրջան: Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում քրդաբնակ շրջանների անկախության համար` մի քանի տարի առաջ գրեթե մարած հակամարտությունը նոր թափ ստացավ, երբ Անկարան 2015-ին խախտեց հրադադարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---