ՌԴ ինքնաթիռին թույլ չի տրվել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի տարածքով

ՌԴ ինքնաթիռին թույլ չի տրվել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի տարածքով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական իշխանությունները ռուսական «An-30B» ինքնաթիռին չեն թույլատրել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի օդային տարածքով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ նման քայլով Թուրքիան խախտում է «Բաց երկնքի» մասին պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, Haber.sol-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ռուսական «An-30B» ինքնաթիռը 2016-ի փետրվարի 1-5 ընկած ժամանակահատվածում պետք է դիտորդական թռիչք իրականացներ Թուրքիայի օդային տարածքով:

Թուրքական մեկ այլ haberler» լրատվամիջոցն էլ նշում է, որ ռուսական ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը Թուրքիայի օդային տարածքով կազմելու էր 900կմ: Ինքնաթիռի մեջ բացի ռուս տեսուչներից, պետք է լինեին նաև թուրք մասնագետներ:

«Բաց երկնքի» մասին պայմանագիրը 1992թ. ստորագրվել է 24 երկրի կողմից: Կողմերը պայմանավորվել են ամեն տարի դիտորդական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքներով: 2014 պայմանագիրը ստորագրած երկրների թիվը հասել է 33-ի:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---