Ադրբեջանցի ընդդիմադիրը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանցի ընդդիմադիրը 8 տարվա ազատազրկման է  դատապարտվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստ Զեյնալաբդին Բաղիրզադեին ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամ ն Բաղիրզադեն ձերբակալվել է 2015-ի նոյեմբերին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ժողճակատը պնդում է, որ Բաղիրզադեի ազատազրկումը քաղաքական դրդապատճառ ունի:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---